Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ազգային թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանում հյուրընկալեց Ալբանիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած խաղի մեկնարկային քառորդում հավասար պայքար ծավալվեց, սակայն Հայաստանի հավաքականը մեկ միավորի առավելություն ստացավ վերջում` 24:23: Երկրորդ քառորդում ևս թիմերը փոխանակվում էին գրոհներով ու պահպանում հավասարություն: Հայաստանի ընտրանուն հաջողվեց 6 միավորի առավելություն ստանալ`48:42:

Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականը պահպանեց առավելությունն ու հաղթեց 84:79 հաշվով:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերին` հյուրընկալելով Ավստրիայի հավաքականին: Այդ խաղը կկայանա նոյեմբերի 24-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]