Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանում ավելի քան 11 մլրդ դոլար կհատկացվի զինված ուժերի սպառազինության արդիականացնմանն ու համալրմանը

Հնդկաստանում ավելի քան 11 մլրդ դոլար կհատկացվի զինված ուժերի սպառազինության արդիականացնմանն ու համալրմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի նախարարների կաբինետի Անվտանգության հարցերով կոմիտեն հավանություն է տվել  ավելի քան 11 միլիարդ դոլար գումարի չափով մի քանի գործարքների՝ ուղղված երկրի զինված ուժերի սպառազինության արդիականացմանն և համալրմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է The Economic Times թերթը:

Ըստ աղբյուրի՝ այդ գործարքների թվում է, մասնավորապես, BrahMos Aerospace-ի հետ կնքված պայմանագիրը ռազմածովային ուժերին ավելի քան 200 մեծ հեռահարության գերձայնային թևավոր հրթիռների մատակարարման համար։

Ի թիվս այլ գնումների, նշվում է 7,2 միլիարդ դոլար արժողությամբ խոշոր պայմանագիր՝ Су-30МКИ կործանիչները նոր ռադարներով, էլեկտրոնային պատերազմի և թռիչքների կառավարման համակարգերով և զենքերով զինելու համար: Պարբերականի տվյալներով՝ դրանք կփոխարինվեն ավելի ժամանակակից հնդկական տարբերակներով։

Գրեթե 640 մլն դոլար կհատկացվի ՄիԳ-29 կործանիչների շարժիչների փոխարինմանը։ Շվեդիայից ռադարների և զենիթային L70 հրանոթների գնման համար հատկացվել է մոտ 760 մլն դոլար։ Եվս 850 մլն դոլար է հաստատվել Հնդկաստանի փոքր հեռահարության սպառազինության համակարգի մշակման համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]