Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի չշահագործվող ծխատար խողովակում աղբ և 2 խմ փայտ է այրվել

Երևանի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի չշահագործվող ծխատար խողովակում աղբ և 2 խմ փայտ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 25-ին, ժամը 10:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի տանիքից ծուխ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից,  դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի չշահագործվող ծխատար խողովակում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։18-ին, մարվել՝ 11։28-ին։ Ծխատար խողովակում այրվել են կուտակած աղբ, փայտ (մոտ 2 խմ) և ջերմահարվել 2-րդ հարկի բնակարաններց մեկի պատը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]