Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Միրզոյանը ցավակցություն է հայտնել իսպանական Վալենսիայում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Միրզոյանը ցավակցություն է հայտնել իսպանական Վալենսիայում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայի Վալենսիա քաղաքում հրդեհի հետևանքով  զոհվածների ընտանիքներին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը ցավակցական գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:

«Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի ունեցած մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»,- մասնավորապես նշել է ՀՀ արտգործնախարարը:

 Իսպանիայի Վալենսիա քաղաքի բարձրահարկ բազմաբնակարան շենքերից մեկում փետրվարի 22-ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել, որը հրշեջներին հաջողվել է մարել հաջորդ օրն առավոտյան:

Հրդեհը բռնկվել է 14-հարկանի շենքում, որն ուներ մոտ 450 բնակիչ, այնուհետև տարածվել է հարևան շենքում։

Ուժգին քամիները նպաստել են կրակի տարածմանը, սակայն տարբեր ԶԼՄ-ներ նշում են, որ հրդեհի արագ տարածման պատճառը շենքի երեսպատման համար օգտագործված դյուրավառ նյութերն են։

«Ռոյթերս»- փոխանցմամբ՝ ըստ տեղի ոստիկանության տվյալների, հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]