Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և նախարարների խորհրդի նախագահ շեյխ դոկտոր Մուհամմադ Սաբահ Ալ-Սալիմ Ալ Սաբահին՝ Ազգային տոների առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոների կապակցությամբ։

Հայաստանի և Քուվեյթի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ, որի իրացումը նոր նախաձեռնություններով և ծրագրերով կխթանի հայ-քուվեյթյան համագործակցության օրակարգը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել Հայաստանի և Քուվեյթի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբե­րություն­ների առավել խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև կայունություն և առաջընթաց»:

Քուվեյթի Պետության նախարարների խորհրդի նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոների կապակցությամբ։

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ առավել կզարգացնենք և կխորացնենք Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ նոր ազդակ հաղորդելով ավանդական բարեկամական փոխգործակցությանը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և երջանկություն, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարգավաճում և առաջընթաց»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]