Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հստակ կոորդինատներ է ներկայացնում

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական 
դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հստակ կոորդինատներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 24-ին ժամը 12:30-ի սահմաններում կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ՀԱնրապետության պաշտպանության նախարարությունից՝ կից ներկայացնելով արբեջանական դիրքի կոորդինատները՝ 40 °05'31.68" N, 45 ° 52'51.44" E:

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին ժամը 12:45-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am