Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ

Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավստրալիան լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցներ և ճանապարհորդության արգելքներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով  Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հայտարարությունը:

«Այսօր Ավստրալիան լրացուցիչ նպատակային ֆինանսական պատժամիջոցներ և ճանապարհորդության արգելքներ է սահմանել 55 անձի նկատմամբ և ֆինանսական պատժամիջոցներ՝ 37 իրավաբանական անձի նկատմամբ», - ասվում է հրապարակման մեջ:

Դրանում նշվում է, որ պատժամիջոցներն ուղղված են այն անձանց դեմ, ովքեր ներգրավված են Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների արտաքսման մեջ այն շրջաններից, որոնք գտնվում են ռուսական վերահսկողության տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]