Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Էստոնիայի դիրքորոշումը. Փաշինյան

Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու 
տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Էստոնիայի դիրքորոշումը. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ ազգային տոնի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Էստոնիայի միջև ձևավորվել և վերջին ժամանակաշրջանում արագ զարգանում են քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն աջակցելու գործում Էստոնիայի պատրաստակամության համար։

Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Էստոնիայի դիրքորոշումը:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am