Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Լեհաստանի սահման՝ լեհ ֆերմերի հետ կապված խնդիրը լուծելու համար

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Լեհաստանի սահման՝ լեհ ֆերմերի 
հետ կապված խնդիրը լուծելու համար

ԵՐԵՎԱՆ,23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի պատվիրակությունը՝ երկրի վարչապետ Դենիս Շմիգալի գլխավորությամբ ժամանել է ուկրաինա-լեհական սահման ՝ լեհ ֆերմերների կողմից սահմանի շրջափակման հարցերը լուծելու համար, սակայն Լեհաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում տեղի չի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դենիս Շմիգալը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ մեկ ամիս առաջ Կիևում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խոսում էր այն մասին, որ Լեհաստանը Ուկրաինայի ամենահուսալի, ամենակարևոր դաշնակիցն է։

«Մեկ ամիս առաջ մենք համաձայն էինք, որ սահմանի արգելափակումը վնասում է մեր երկրներին, և որ կարևոր է թույլ չտալ նման միջադեպեր։ Անցավ մեկ ամիս, և մենք նորից վերադարձանք այս կետին: Միայն հիմա ենք տեսնում բացահայտ սադրանքներ։

Մենք հասկանում ենք այն դժվարությունները, որոնց բախվում է Լեհաստանի կառավարությունը։ Եվ մենք պատրաստ ենք օգնել այս իրավիճակի լուծմանը։ Մենք ընդառաջ ենք գնում։

Ուկրաինայի նախագահը Լեհաստանի ղեկավարությանը հարթակ է առաջարկել համաձայնության գալու և փոխզիջում գտնելու համար։ Այստեղ ՝ սահմանին: Որպես հավասար գործընկերներ և դաշնակիցներ:

Բայց, ցավոք, լեհ պաշտոնյաների հետ նման հանդիպում այսօր տեղի չունեցավ», - գրել է նա:

Լեհ ֆերմերների ցույցերը սկսվել են դեռ փետրվարի 9-ից։ Նրանք պահանջում են սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել էժան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումն Ուկրաինայից, ուժեղացնել օժանդակությունն ազգային անասնաբուծությանը, ինչպես նաև անհամաձայնություն են հայտնում Եվրամիության «Կանաչ ուղեգիծ» ռազմավարությանը, որը նախատեսում է մինչև 2050 թվականը զրոյական ածխածնային արտանետումներ: Բողոքի ակցիային աջակցում է Լեհաստանի գյուղատնտեսության նախարարության ղեկավարությունը։ Փետրվարի 27-ին լեհ ֆերմերները կկազմակերպեն «երթ դեպի Վարշավա», որին կմիանան նրանց գործընկերները ԵՄ այլ երկրներից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]