Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Վերաբացվել է Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Վերաբացվել է Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման 
նորացված կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը վերաբացել է Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ ժամը 9:00-ից 21:00-ը, իսկ կիրակի՝ 10:00-ից 21:00-ը, առանց ընդմիջումների։

Փետրվարի 23-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման կենտրոնից ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում բաժանորդը կստանա անլար ականջակալ և Level Up 1800 կանխավճարային փաթեթ գեղեցիկ համարով՝ առաջին ամիսն անվճար ու 100 ԳԲ ինտերնետ 6 ամսվա ընթացքում օգտագործելու հնարավորությամբ։

Komitas 30_4.jpeg (884 KB)

Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնում բաժանորդները կարող են օգտվել ընկերության ֆիքսված, բջջային և ինտերնետ ծառայություններից, ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել հայտնի բրենդերի անլար ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, Wi-Fi սարքեր, պլանշետներ, սմարթֆոններ և այլ սարքավորումներ։ Բաժանորդները կարող են օգտվել նաև Upay-ի տրամադրած ծառայություններից՝ կատարելով կոմունալ, անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարումներ, բանկային փոխանցումներ, ավտոկայանատեղի, ինչպես նաև պետական ու համայնքային ծառայությունների վճարումներ:

Komitas 30_3.jpg (1.95 MB)

«Ուրախ եմ ողջունել բոլորիդ Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնում, որտեղ մեր բաժանորդները կարող են ցանկացած օր այցելել և օգտվել ընկերության ապրանքատեսակների ու ծառայությունների լայն տեսականուց։ Բացի այդ, հենց այս գրասենյակ այցելած մեր բաժանորդներին սպասվում է հաճելի անակնկալ, որը հրաշալի նվեր կարող է դառնալ ոչ միայն ձեր մտերիմների, այլև հենց ձեզ համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Komitas 30_2.jpg (1.92 MB)

Ucom-ը Հայաստանում ունի 80 վաճառքի և սպասարկման կենտրոն, որից 26-ը՝ Երևանում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]