Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆերմերները տրակտորներով հասել են Փարիզի կենտրոն՝ օժանդակություն պահանջելով իշխանություններից

Ֆերմերները տրակտորներով հասել են Փարիզի կենտրոն՝ օժանդակություն 
պահանջելով իշխանություններից

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆերմերները Ֆրանսիայի տարբեր շրջաններից տրակտորներով անցել են Փարիզի կենտրոնով՝ պետական օժանդակության միջոցների պահանջով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ակցիային մասնակցում է մոտ 50 տրակտոր, որոնց վրա ֆերմերներն ամրացրել են ֆրանսիական դրոշներ և պաստառներ` «Դադարեցրե՛ք անվերահսկելի ներմուծումը» պահանջով՝ բողոքելով նաև Ուկրաինայից էժան գյուղատնտեսական ապրանքների ներմուծման դեմ։

Տրակտորային երթը տեղի է ունենում միջազգային գյուղատնտեսական համաժողովի նախօրյակին, որը Փարիզում կսկսվի փետրվարի 24-ին։ Ակնկալվում է, որ այն կբացի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա խոստացել է երկխոսություն վարել ֆերմերների հետ օժանդակության միջոցների շուրջ:

Ֆերմերների բողոքի ակցիաներ են ընթանում եվրոպական տարբեր երկրներում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]