Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անհայտ անձինք սպառնացել են ռումբեր պայթեցնել Աթենքի երեք դեսպանատներում

Անհայտ անձինք սպառնացել են ռումբեր պայթեցնել Աթենքի երեք 
դեսպանատներում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում երեք երկրների դեսպանատներում և երկրի խորհրդարանում ենթադրաբար տեղադրված ռումբերի մասին հունական հեռուստաալիքները չորս հեռախոսազանգ են ստացել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ekathimerini պարբերականից։

Ռումբի սպառնալիքներ են ստացել Աթենքում ԱՄՆ-ի, Իսրայելի և Եգիպտոսի դեսպանատները։ Ըստ պարբերականի՝ անհայտ անձինք կապ են հաստատել հեռուստաընկերությունների հետ և տեղեկացրել, որ երեք դեսպանատներում ռումբերը կպայթեցվեն առավոտյան ժամը 11։30-ին:

Մեկ այլ զանգ նախազգուշացրել է, որ խորհրդարանի շենքի մոտ է ռումբ պայթելու։

Ոստիկանության պայթուցիկ սարքերի վնասազերծման ջոկատը արագ մեկնել է նշված վայրեր: Դրա հետ մեկտեղ, ըստ ոստիկանության տվյալների, դեռ ոչ մի ճանապարհ չի փակվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]