Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իսրայելի պատվիրակությունը մեկնել է Փարիզ՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի շուրջ խորհրդակցությունների. ԶԼՄ-ներ

Իսրայելի պատվիրակությունը մեկնել է Փարիզ՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի շուրջ 
խորհրդակցությունների. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պատվիրակությունը՝ «Մոսադ» հետախուզական ծառայության տնօրեն Դավիդ Բառնեայի գլխավորությամբ մեկնել է Փարիզ՝ պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդների ազատ արձակման շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Kan ռադիոկայանի տեղեկության՝ Իսրայելի պատվիրակությունը Ֆրանսիայի մայրաքաղաք է մեկնել մասնավոր ինքնաթիռով։

Իսկ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շարունակվում են։ Ըստ տեղի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 29 500-ը, վիրավորվել է 69 616 պաղեստինցի:

Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել, որի հետևանքով զոհվեց 1200 մարդ, գերեվարվեց 253 մարդ։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին կնքված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 100-ից ավելի պատանդ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]