Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

ՌԴ-ն մտադիր է կապվել Հայաստանի հետ և պարզաբանել ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունների իմաստը․ Պեսկով

ՌԴ-ն մտադիր է կապվել Հայաստանի հետ և պարզաբանել ՀԱՊԿ-ում 
մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունների իմաստը․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո Ռուսաստանը պարզաբանման է սպասում հայկական կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ իրենք հայկական կողմից պաշտոնական դիմումներ չեն ստացել։

«Հայկական կողմը պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել այս առումով։ Ես նկատի ունեմ՝ կապվել մեր գործընկերների հետ և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը», - ասել է Պեսկովը։

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am