Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Ալբանիան համաձայնել է միգրանտների ընդունել Իտալիայի փոխարեն

Ալբանիան համաձայնել է միգրանտների ընդունել Իտալիայի փոխարեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի խորհրդարանը վավերացրել է Իտալիայի հետ միգրացիոն համաձայնագիրը, որը լուրջ հակասությունների տեղիք է տվել։ Փաստաթուղթը Եվրամիության կազմի մեջ մտնող Իտալիային թույլ կտա ընդամենը 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալբանիայում փախստականների համար ճամբարներ ստեղծել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։

Իրավապաշտպանների կողմից քննադատության ենթարկված պլանների համաձայն՝ Ալբանիա կբերվեն մարդիկ, որոնց  միջազգային ջրերում կվերցնեն իտալական առափնյա պահպանության ծառայության նավերը: Ընդդիմադիր ալբանացի խորհրդարանականների մեծամասնությունն ի նշան բողոքի բոյկոտել է նիստը:

Միգրացիոն կենտրոններում, որոնց ստեղծումն ու ղեկավարումը ստանձնում է Իտալիան, կքննարկվեն միգրանտներին ապաստան տրամադրելու մասին դիմումները, և անհրաժեշտության դեպքում նրանց աջակցություն կցուցաբերվի արագ հայրենադարձության համար։ ԵՄ-ի կազմի մեջ չմտնող Ալբանիայի հետ Իտալիայի համաձայնագիրը նախատեսում է Տիրանայի կողմից միաժամանակ մինչև 3 հազար, իսկ տարեկան մինչև 36 հազար միգրանտի ընդունում:

Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի և նրա իտալիացի գործընկեր Ջորջա Մելոնիի միջև արձանագրությունն ստորագրվել է հինգ տարի ժամկետով։ Համաձայնագրում հստակեցվում է, որ երեխաները, հաշմանդամները և հղի կանայք կբացառվեն այս նախագծից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]