Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պապիկյանը վստահեցնում է՝ ռազմական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ

Պապիկյանը վստահեցնում է՝ ռազմական ոլորտում Ֆրանսիայի հետ 
համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ

ԵՐԵՎԱՆ,23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռազմական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի Հանրապետության է և որևէ երկրի դեմ չէ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մեր իրավունքն է համագործակցել և՛ Ֆրանսիայի, և՛ Իրանի հետ, և դա ի գիտություն պետք է լինի բոլորին: Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են համագործակցությունն այդ գործընկերների հետ, իրանցի գործընկերները ևս հարգում են այդ համագործակցությունը»,- ասաց Պապիկյանը՝ կարծիք հայտնելով, որ նույնը պետք է անեն նաև ռուսաստանցի, ինչպես նաև մյուս գործընկերները, որովհետև Հայաստանը չունի տաբուներ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության տարբեր երկրների հետ համագործակցելու առումով։

Նա հավելել է, որ սա միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար է և որևէ երկրի դեմ ուղղված չէ։

«Կարծում եմ՝ կարիք չկա, որ որևէ մեկը մտահոգվի»,- եզրափակեց Պապիկյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]