Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել Ճապոնիայի վարչապետին՝ քննարկելու երկկողմ միջպետական հարաբերությունները ամրապնդելու հետ կապված հարցերը

Նիկոլ Փաշինյանը  Հայաստան է հրավիրել Ճապոնիայի վարչապետին՝ քննարկելու 
երկկողմ միջպետական հարաբերությունները ամրապնդելու հետ կապված հարցերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի  վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ ազգային տոնի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ:

Ներկայում Հարավային Կովկասում և աշխարհում առկա բազում մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ գործընկերային հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայ­նումը՝ բարձր գնահատելով Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված բազմակողմանի աջակցությունը: Այս կապակցությամբ վերահաստատում եմ Ձեզ ուղղված՝ Հայաստան այցելելու հրավերս՝ երկկողմ միջպետական հարաբերություններն ամրապնդելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և ամենայն բարիք»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]