Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների 
համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առատ ձյան և ցածր տեսանելիության պատճառով փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ ժամը 09։00-ի դրությամբ Սիսիանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Դիլիջանի, Վանաձորի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]