Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Վլադիկավկազ–Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

Վլադիկավկազ–Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը ձյան պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար փակել է Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են վարչության մամուլի ծառայությունում։

«Մցխեթա–Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության հետ սահման) միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ այլ տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ավտոմեքենաները ճանապարհը կանցնեն առանց կանգ առնելու և միայն ձնահյուսապաշտպան թունելներով, հավելել են վարչությունում:

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։ Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]