Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ-հնդկական երկխոսության շրջանակում քննարկվել են համագործակցության հնարավորությունները նաև վերականգնվող էներգիայի ու ենթակառուցվածքների ոլորտներում

Հայ-հնդկական երկխոսության շրջանակում քննարկվել են համագործակցության 
հնարավորությունները նաև վերականգնվող էներգիայի ու ենթակառուցվածքների 
ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Դելիում 2024 թ. փետրվարի 21-ին մեկնարկած «Ռաիսինա երկխոսություն 2024» Հնդկաստանի ամենահեղինակավոր միջազգային կոնֆերանսն իր աշխատանքները սկսել է «Հայ-հնդկական երկխոսություն»  նիստով, որը կազմակերպել էին «Observer Research Foundation» (ORF) և ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՊՐԻ Արմենիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հայ-հնդկական երկխոսություն» նիստում բացման խոսքով հանդես են եկել ԱՊՐԻ Արմենիայի նախագահ Լարա Սեդրակյանը և ORF-ի նախագահ՝ Սանջոյ Ջոշին։ Բացման արարողության ժամանակ հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Իր խոսքում Լարա Սեդրակյանն անդրադարձ է կատարել այն քայլերին, որոնք նպատակ ունեն որակական նոր մակարդակի հասցնել Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական գործընկերությունը՝ հիմնվելով ինչպես բազմադարյա քաղաքակրթական և մշակութային կապերի, այնպես էլ տնտեսության, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վրա։

Սանջոյ Ջոշին ողջունել է հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև քաղաքակրթական, մշակութային կապերը և ժամանակակից շփումները հարաբերությունների ամրապնդման հիմք են դարձել։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես Հայաստան – Հնդկաստան – Ֆրանսիա կապերին։ Ամփոփելով ելույթը, Ջոշին շեշտել է, որ հարաբերությունների զարգացման հաջորդ կանգառը պետք է լինի Հայաստանի և Հնդկաստանի միջև համատեղ ստարտափերի ձևավորումը՝ տվյալների կառավարման և տեխնոլոգիաների ոլորտում:

ՀՀ ԱՍՀ նախարարն անդրադարձել է երկու պետությունների միջև համագործակցության օրակարգին, որն իր մեջ ներառում է սոցիալական պաշտպանությունը, աշխատանքային կարգավորումները, մշակութային փոխանակումը, արհեստական բանականության օգտագործումը սոցիալական ապահովության համակարգի բարելավման գործում։

Բացման արարողությանը հաջորդել են երկու պանելային քննարկումներ։ «Հնդկաստան-Հայաստան աշխարահառազմավարական համագործակցություն. Անվտանգությունից պաշտպանություն» պանելային քննարկման ժամանակ ելույթ ունեցողները ներկայացրել են աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում։ Խոսվել է նաև պաշտպանության, դիվանագիտության և մշակույթի ոլորտներում Հայ-հնդկական հարաբերությունների ազդեցության մասին։ 

Հաջորդ պանելային քննարկման խորագիրն էր «Ձևավորելով նոր աշխարհատնտեսական հարթակ. տեխնոլոգիա, էներգիա, կապեր»։  Մասնավոր և ակադեմիական շրջանակներ ներկայացնող զեկուցողները քննարկել են համագործակցության հնարավորությունները արհեստական բանականության, տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի, առևտրի, ենթակառուցվածքների և թվային կերպափոխումների ոլորտներում։

Նշվում է, որ «Հայ-հնդկական երկխոսությունը» հնարավորություն է ստեղծել հնդկական կողմին ավելի լավ հասկանալու Հայաստանի հետ փոխգործակցության հնարավորությունները։  Այն ևս մեկ անգամ հաստատել է, որ Հայաստանը և Հնդկաստանը կարևոր գործընկերներ են միմյանց համար տարբեր ոլորտներում։

Նշվել է, որ Հայաստանի և Հնդկաստանի ռազմավարական շահերը համընկնում են տարածաշրջանում կայունություն հաստատելու հարցում։  Կարևորվել են նաև համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ մասնավոր կազմակերպությունների միջև։  Խոսվել է նաև Հայաստան-Հնդկաստան ռազմավարական գործընկերություն ձևավորելու անհրաժեշտության մասին, որն ավելի համապարփակ կդարձնի երկկողմ հարաբերությունները։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]