Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է․ Փաշինյան

Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է․ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այդ մասին ասել է France 24-ին տված հարցազրույցում։

«Վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ, այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է։ Ինչո՞ւ, որովհետև, օրինակ, պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ հայտարարություններ։ Ըստ էության, Ադրբեջանն «Արևմտյան Ադրբեջան» անվանում է Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ տարածքով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքների մեծ մասն ադրբեջանական են:  Դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է,որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղի՞ց են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին։

Առաջինը, որ արդեն իսկ հրապարակային պայմանավորված սկզբունքները խաղաղության պայմանագրի տեքստի մեջ արտահայտելիս՝ մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից որոշակի հարուցվող դժվարությունները։ Երկրորդը՝ ամենաբարձր մակարդակով հնչող հրապարակային խոսույթն է, որը, եթե կարճ ներկայացնեմ, Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու  մեջ է արտահայտվում։ Երրորդը՝ ագրեսիվությունն է սահմանին։ Օրինակ, վերջին միջադեպը, երբ մենք 4 զոհ ունեցանք․ այդ միջադեպը որևէ ձևով արդարացված չէ։ Նրանք հայտարարել էին, որ իրենց զինվորներից մեկը վիրավոր է, մենք էլ հայտարարեցինք, որ հետաքննություն կիրականացնենք, որովհետև կա հրաման չարդարացված ձևով որևէ գործողություն չիրականացնել, և, եթե պարզվի, որ կա այդ հրամանի խախտում, կլինեն նաև օրենքով նախատեսված հետևանքներ։   Չնայած այս հայտարարություններին՝ Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց, որպեսզի ագրեսիվություն ցուցաբերի։ Այս փաստերի համախումբն է, որ բերում է շատ հայաստանյան և միջազգային փորձագետների, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա»,- ասել է Փաշինյանը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am