Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտություն կրեց Ավստրիայից ԱԱ-ի ընտրական առաջին խաղում

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտություն կրեց Ավստրիայից ԱԱ-ի ընտրական առաջին խաղում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը սկսեց պայքարն աշխարհի առաջնության որակավորման փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրակամ փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային թիմը հյուրընկալվեց Ավստրիայի ընտրանուն: Վիեննայում կայացած խաղի առաջին քառորդում Հայաստանի ազգային թիմը չնչին առավելություն ուներ՝ 23:29: Երկրորդ քառորդում արդեն Ավստրիայի ընտրանին առավելությում ստացավ ու թիմերը մեծ ընդմիջման գնացին Ավստրիայի հավաքականի առավելությամբ՝ 54:48: 3-րդ և 4-րդ քառորդներում Ավստրիայի հավաքականը շարունակեց տիրել նախաձեռնությանն ու ի վերջո հաղթեց 106:91 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի մարզիչ Ռեքս Կալամյանը ներկա չէր խաղին: Հաջորդ հանդիպումն ընտրանին կանցկացնի փետրվարի 25-ին՝ Երևանում հյուրընկալելով Ալբանիային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]