Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Աֆղանստանում թալիբները 2 տղամարդու հրապարակային մահապատժի են ենթարկել

Աֆղանստանում թալիբները 2 տղամարդու հրապարակային մահապատժի են 
ենթարկել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աֆղանստանի հարավ-արևելքում գտնվող մարզադաշտում «Թալիբան»-ը հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել 2 տղամարդու։ Ղազնի քաղաքում իրականացված մահապատիժներին ականատես են եղել հազարավոր մարդիկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Associated Press գործակալության թղթակիցը։

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ մի քանի դատարաններ և Թալիբանի գերագույն առաջնորդ Հայբաթուլա Ախունձադան հրամայել են նրանց մահապատժի ենթարկել «կատարած հանցագործությունների համար»։ Որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տղամարդիկ դատապարտվել են սպանության համար։

Ըստ Associated Press-ի՝ մահապատժի անցկացման վայրում մարդկանց մեծ բազմություն է հավաքվել, շատերը նույնիսկ փորձել են մագլցելով ներս մտնել։

Տղամարդիկ մահապատժի են ենթարկվել գնդակահարության միջոցով․ նրանց վրա արձակվել է 15 գնդակ։

2021 թ․ Աֆղանստանում իշխանությունը զավթելուց հետո թալիբների կողմից հրապարակայնորեն մահապատժի ենթարկվածների թիվն, այսպիսով, հասավ 4-ի։

Թալիբները 1990-ականների վերջին Աֆղանստանում իրենց նախկին կառավարման ընթացքում պարբերաբար հրապարակային մահապատիժներ, մտրակումներ և քարկոծումներ էին իրականացնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]