Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը

Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական 
արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2024 թվականի մայիսի 6-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում, է, որ այդ փոփոխություններով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից  գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը:

Այսպիսով՝ պետությունը հատուկ պաշտպանության տակ է վերցրել գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարաբերություններում թույլ դիրքում գտնվող այլ արտադրողներին:

Մասնավորապես, նոր կարգավորումներով սահմանվել է, որ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում:

Ընդ որում, նշված դեպքերով Հանձնաժողովը կարող է տուգանք կիրառել տնտեսավարողի նկատմամբ՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև տասը տոկոսի չափով:

Օրենսդրական բարեփոխումները մշակվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից Էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համագործակցությամբ:

 Մանրամասները՝ հետևյալ հղմամբ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]