Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Թայվանին 75 մլն դոլարի ռազմական սարքավորումների վաճառքին

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Թայվանին 75 մլն դոլարի 
ռազմական սարքավորումների վաճառքին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Թայվանին 75 միլիոն դոլար գումարի ռազմական նշանակության սարքավորումների վաճառքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնը։

Վաճառքը տեղի է ունենում Թայվանի և մայրցամաքային Չինաստանի միջև լարվածության ֆոնին։

Ըստ Պենտագոնի՝ փաթեթը կներառի գլոբալ դիրքավորման համակարգի (GPS) ընդունիչներ, հաղորդակցության սարքավորումներ, տեխնիկական ծառայություններ և այլ օժանդակ տարրեր՝ կապված լոգիստիկայի ու ծրագրային աջակցության հետ։

Առաջարկվող վաճառքն, ըստ Պենտագոնի, «կծառայի ԱՄՆ-ի ազգային, տնտեսական շահերին և անվտանգության շահերին», կնպաստի Թայվանի զինված ուժերի արդիականացմանը և «աջակցություն կցուցաբերի տարածաշրջանում քաղաքական կայունության, ռազմական հավասարակշռության և տնտեսական առաջընթացի պահպանման գործում»:

Սարքավորումները նպատակ ունեն «բարձրացնել ստացողի կարողությունը՝ դիմակայելու ընթացիկ և ապագա սպառնալիքներին` կապի միջոցների ու ցանցային անվտանգության բարելավման հաշվին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]