Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Բայդենը պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում. POLITICO

Բայդենը պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետի թեկնածությունը ՆԱՏՕ-ի 
գլխավոր քարտուղարի պաշտոնում. POLITICO

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ ղեկավարի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։

Ինչպես հրատարակությանը հայտնել է ամերիկացի պաշտոնյան, որի անունը չի նշվում, Բայդենի աջակցությունը, հավանաբար, ԱՄՆ-ի ավելի շատ դաշնակիցների կստիպի պաշտպանել Ռյուտեի թեկնածությունը:

Փետրվարի 21-ին հրատարակությունը հաղորդել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների երկու երրորդը պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետի թեկնածությունը դաշինքի ղեկավարի պաշտոնում։

ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերին։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է միաձայն որոշում ընդունեն նրան փոխարինելու վերաբերյալ։

57-ամյա Ռյուտեն 2023 թվականին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու ցանկության մասին։ Այս տարի նա ավարտում է իր 14-ամյա պաշտոնավարումը Նիդեռլանդների վարչապետի պաշտոնում։

POLITICO-ն նշում է, որ ՆԱՏՕ-ի երկրները, հավանաբար, Ռյուտեի թեկնածությունը կհաստատեն մինչև հուլիսին կայանալիք գագաթնաժողովը, որը կանցկացվի Վաշինգտոնում՝ նշելու դաշինքի հիմնադրման 75-ամյակը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]