Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին պետական այցով հրավիրել է Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին պետական այցով հրավիրել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով հրավիրել է Հայաստան` 2024թ–ի սեպտեմբերին ներկա լինելու Շառլ Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա համերգին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։

«Հույս ունեմ, որ սեպտեմբերին Երևանում միասին կմասնակցենք Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա-համերգին: Ուզում եմ, պարոն նախագահ, ևս մեկ անգամ ընդգծել իմ հրավերը՝ պետական այցով Հայաստանի Հանրապետություն այցելելու»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am