Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Զեյնալին ՀՀ-ի կողմից հետախուզվում է մարդկայնության դեմ հանցագործությունների մեղադրանքով․ փաստաբանը մանրամասներ է հայտնել

Զեյնալին ՀՀ-ի կողմից հետախուզվում է մարդկայնության դեմ 
հանցագործությունների մեղադրանքով․ փաստաբանը մանրամասներ է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի փաստաբան Ալեքբեր Գարաևը մանրամասներ է հայտնել, թե ինչ մեղադրանքներով է Հայաստանը միջազգային հետախուզում հայտարարել Զեյնալիի նկատմամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գարաևն ասել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։ 

Փաստաբանը նաև հայտնել է, որ Զեյնալիի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա փետրվարի 22-ին։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները): 

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ խոսնակ Արամ Սարգսյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Հայաստանը Քամիլ Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ սպանության մեղադրանքով։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ Մոսկվայում Զեյնալիի ձերբակալման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դատախազությունը չունի։

Քամիլ Զեյնալին «Ինստագրամ»-ի իր էջում տեսաուղերձ էր հրապարակել՝ հայտնելով, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում։ Նա ասել էր, որ ՌԴ իրավապահները իրեն հայտնել են, որ Հայաստանի կողմից իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է ռազմական հանցագործություններ, մասնավորապես սպանել է խաղաղ բնակչի։ 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am