Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են Ադրբեջանի հետ 
հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի շրջանակում քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «X»-ի միկրոբլոգում գրել է Շառլ Միշելը: 

«Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատումն ու բարգավաճումն առաջնային են ԵՄ օրակարգում»,- գրել է Միշելը։

Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել էր Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Գերմանիայի կանցլերի եռակողմ հանդիպումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am