Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով իրենց պարտավորությունները խախտել են, ԼՂ-ում հայ չկա. ՀՀ վարչապետ

ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով իրենց 
պարտավորությունները խախտել են, ԼՂ-ում հայ չկա. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայման նպատակը ԼՂ հայությանը պաշտպանելն էր: Այդ իմաստով այն, որ Լեռնային Ղարաբաղում հայ չկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն այս մասին խոսել է՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի խոսույթին։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ բան, որ միջանցք է անցնելու Հայաստանի տարածքով, հնարավոր չէ դա գտնել: Չկա այդպիսի բան, որ որևէ այլ երկիր ՀՀ որևէ տարածք վերահսկելու է: Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների մասին:

Դուք գիտեք նաև, որ մեր դիրքորոշումը ամբողջական ներկայացնելու համար ստեղծել և առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Դա մեր տեսլականն է»,- ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է վտանգներին՝ վարչապետը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարի օգտագործած խոսույթն արդեն ազդանշան է դրանց առկայության մասին:

«Ինչպե՞ս է պետք դիմակայել այդ վտանգներին: Առաջին հերթին դա (վտանգները-խմբ.)  նաև միջազգային հարաբերություններում պետք է կառավարել։ «Խաղաղության խաչմերուկի» ստեղծման պատճառներից մեկը ո՞րն է. Ադրբեջանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե մենք չենք ուզում ճանապարհ տալ որևէ մեկին։

Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի՝ 9-րդ կետում չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ։ Այդ 9-րդ կետին հղումն արդեն էլ արդիական չէ, որովհետև և ՌԴ-ն, և Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորությունները ամբողջությամբ խախտել են, այսօր Լեռնային Ղարաբաղում հայ չկա:

Դա նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է, որի տեղակայման նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը պաշտպանելն էր»,- եզրափակեց  Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am