Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Վարչապետը ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականների խնդիրներն ու դրանց լուծման քայլերը

Վարչապետը ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականների խնդիրներն ու դրանց լուծման քայլերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում` երկարաժամկետ հատվածով: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է բռնի տեղահանված փախստականների հիմնական խնդիրներն ու կարիքները:

Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից անհրաժեշտ օժանդակության, համապատասխան ծրագրերի իրականացման քայլերի ու հնարավորությունների վերաբերյալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am