Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Վարչապետը Amazon Web Services-ի ներկայացուցիչների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործությանը վերաբերող հարցեր

Վարչապետը Amazon Web Services-ի ներկայացուցիչների հետ քննարկել է բարձր 
տեխնոլոգիաների ոլորտում համագործությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեի և Մաքս Պետերսոնի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Amazon Web Services ընկերության փոխնախագահներ՝ Մայքլ Փանքեի և Մաքս Պետերսոնի հետ քննարկեցինք բարձր տեխնոլոգիաների եւ թվայնացման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր»,- գրել է նա։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու և էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումների և երկխոսության փուլում են:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացմանն ուղղված աշխատանքները ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում են և կարևորել հատկապես այդ ուղղությամբ սերտ փոխգործակցությունը:

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառումը կազմակերպել են Amazon Web Services ընկերությունը և Մյունխենի անվտանգության համաժողովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am