Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Բանտում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

Բանտում  մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը։

«Այս տարվա փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ն զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկության բուժաշխատողները, շտապօգնության խումբ է կանչվել», – հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են», - ասվում է հաղորդագրությունում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am