Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանը դեսպանության համար կգնի Ֆրանսիայի 5-րդ հանրապետության երրորդ նախագահին պատկանող շենքը

Հայաստանը դեսպանության համար կգնի Ֆրանսիայի 5-րդ հանրապետության 
երրորդ նախագահին պատկանող շենքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը կգնի Փարիզի 16-րդ թաղամասում տեղակայված Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին պատկանող շենքը՝ ՀՀ դեսպանատունն այնտեղ տեղակայելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հարցը Հայաստանի կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում է։  

Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է  Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ:

«Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը:

Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վաճառքի մտադրության մասին համաձայնագիրը ստորագրելու պահին հայկական կողմն, ըստ գործող ընթացակարգի, պետք է փոխանցի կանխավճար՝ ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծով առաջարկվում է շենքը ձեռք բերելու համար նախատեսված գումարի կանխավճարի տրամադրում, ուստի առաջարկվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2024 թվականի  պետական բյուջեի  Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացնել 2 միլիոն 300 հազար եվրոյին համարժեք դրամ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am