Երևանում՝ 11:07,   24 Փետրվար 2024

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 
աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-17-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Մարզերում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 15-17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 16-ին նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝  2-5 մ/վ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]