Երևանում՝ 11:07,   24 Փետրվար 2024

Podcast-Հարց բժշկին. բերանի խոռոչի և ատամների հիգիենային չհետևելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների

Podcast-Հարց բժշկին. բերանի խոռոչի և ատամների հիգիենային չհետևելը կարող 
է հանգեցնել  մի շարք հիվանդությունների

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաղտնիք չէ, որ ատամները չլվանալը և բերանի խոռոչի հիգիենային չհետևելն առաջացնում են մի շարք հիվանդություններ: Փչացած ատամներն ու բերանի խոռոչի ոչ հիգիենիկ միջավայրը կարող են ինֆեկցիաների ներթափանցման և բերանի տհաճ հոտի առաջացմանը պատճառ դառնալ: Ստոմատոլոգիական  մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև կարիեսի առաջացման հիմնական պատճառներից մեկը ատամների վրա մնացած ուտելիքի մնացորդն է:  

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում բժիշկ-ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Տիգրան Բազոյանի հետ զրուցել ենք բերանի խոռոչի և ատամների հիգիենայի կարևորության և ճիշտ խնամքի մասին։

MXO_4179.jpg (555 KB)

Ըստ մասնագետի՝ ատամների առողջության պահպանման հարցում պետք է շեշտը դնել բերանի խոռոչի ճիշտ, որակյալ և կանոնավոր մաքրման և հիգիենայի պահպանման վրա։ 

Բժիշկ-ստոմատոլոգը նշեց, որ ատամները պետք է մաքրել ամեն օր երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան՝ քնելուց առաջ: Սակայն մասնագետի՝ ցանկալի է օրվա ընթացքում ուտելուց հետո ևս մաքրել ատամները:  Եթե չկա այդ հնարավորությունը՝ ամեն անգամ որևէ բան ուտելուց հետո խորհուրդ է տրվում բերանը ողողել ջրով: 

«Խոզանակը նույնպես պետք միշտ մաքուր պահել և հաճախակի փոխել։ Սրանք շատ պարզ կանոններ են, որ թվում է՝ կարիք էլ չկա անդրադառնալու, բայց ելնելով մեր բուժառուների մոտ առաջացած խնդիրներից, կարող եմ ընդգծել,  որ շատերը ամենօրյա պարզ խնամքը չեն իրականացնում։ Նշեմ, որ բերանի խոռոչի և ատամների հիգիենան պահպանել պետք է սովորել փոքր տարիքից։ Ծնողներին խորհուրդ եմ տալիս դեռ վաղ հասակից սովորեցնել երեխաներին հետևել և կանոնավոր մաքրել ատամները, ինչպես նաև մշտապես պրոֆիլակտիկ այցելել ատամնաբույժի»,-ընդգծեց մասնագետը։

Բերանի խոռոչի և ատամների հիգիենայի կարևորության և ճիշտ խնամքի մասին  տեղեկատվություն ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]