Երևանում՝ 11:07,   24 Փետրվար 2024

Խոստովանություն սիրո և կյանքի մասին. ընթերցողներին ներկայացվեց Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայն» բանաստեղծությունների ժողովածուն

Խոստովանություն սիրո և կյանքի մասին. ընթերցողներին ներկայացվեց Համլետ 
Առաքելյանի «Ինչ տխուր է սակայն» բանաստեղծությունների ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոեզիա  մերօրյա մարդու մասին` տխուր, բայց ոչ հուսահատ. ընթերցողներին ներկայացվեց Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայն» բանաստեղծությունների ժողովածուն:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում Համլետ Առաքելյանը պատմեց, որ ընթերցողը գրքում կգտնի խոստովանություն ոչ միայն սիրո, այլև կյանքի մասին:

MXO_5317.jpg (883 KB)

«Սա իմ երրորդ գիրքն է, առաջինն անգլերեն բանաստեղծություններ էր, երկրորդը «Անմահների ակադեմիան» էր, որը ֆենտզի ժանրի վեպ էր, այն նախորդ տարի դարձավ բեսթսելեր, իսկ այսօրվա գիրքն իմ արդեն երրորդ գիրքն է և առաջին հայերեն բանաստեղծությունների ժողովածուն: Ես ինձ առաջնային պոետ եմ համարում, քանի որ իմ ուղին սկսել եմ որպես  պոետ: «Ինչ տխուր է սակայն» ժողովածուում տեղ գտած բանաստեղծությունները չեն գրվել վերջին տարիներին, սրանք իմ տարբեր տարիներին գրված հայերեն բանաստեղծություններն են՝ հավաքված մեկ ժողովածուում»,-ասաց հեղինակը:

Գրքի խմբագիր Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ Համլետի հետ ընկերներ են շատ վաղուց և չէր մտածում, որ  մի օր կդառնա նրա  պոեզիայի գրքի խմբագիրը:

MXO_5333.jpg (1.37 MB)

«Բայց ինչպես ասում են՝ պոետին պոետն է խմբագրում: Հրաշալի գիրք  է ստացվել, որը տարբեր բաժիններից է կազմված, որոնք ոչ թե առանձնացված են ըստ թեմաների, այլ ըստ զգացողությունների: Համլետի պոեզիայում մի քանի կարևոր բաղադրիչներ կան. նրա բանաստեղծությունները և՛ կոնցեպտուալ են, և՛ վիզուալ են, և՛ խոստովանական տեքստեր են: Խոստովանական է, քանի որ նա իր բանաստեղծություններում շատ անձնական թեմաներից է խոսում, ինքնակենսագրական որոշ դրվագներ է քննում, կոնցեպտուալ են, որովհետև դրանք շատ ինտելեկտուալ են, որոնք Համլետի պոեզիան հասցնում են վիզուալ իրականություն»,-նշեց խմբագիրը:

MXO_5347.jpg (1.35 MB)

Անդրադառնալով գրքում օգտագործված ջնջելու տեխնիկային՝ խմբագիրը նշեց, որ այստեղ ջնջված են բառեր, կապակցություններ, նախադասություններ, նաև՝ ամբողջական բանաստեղծություններ, այսինքն` կան բաց թողնված էջեր, որոնցով բանաստեղծն ուզում է ընդգծել, որ այն, ինչ չի ասվել, ավելի կարևոր է ասվածից:

«Եթե տեսնեք՝ գրքում բազմաթիվ բազմակետեր կան, անգամ կետադրություն չկա, այսինքն` ամեն ինչը ջնջված է գրքում և սրանով Համլետը քննում է ներկայության և բացակայության սիմվոլները՝ անդրադառնալով այն մարդկանց, որոնք մեզ հետ են և այն մարդկանց, որոնք մեզնից գնում են»,-ասաց գրքի խմբագիրը:

MXO_5281.jpg (911 KB)

Շնորհանդեսին հեղինակը և ընկերները` Անի Խաչիկյանը, Մանե Մխոյանը, Հրաչուհի Ութմազյանը և Տաթև Հովակիմյանն ընթերցեցին գրքից հատվածներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]