Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Արարատ Միրզոյանն ու Ֆերնանդո Արիասը քննարկել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր

Արարատ Միրզոյանն ու Ֆերնանդո Արիասը քննարկել են Հայաստանի և Քիմիական 
զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում փետրվարի 8-ին հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայով ամրագրված հանձնառություններին ՀՀ կողմից տրվող կարևորությունը, ինչն իր արտացոլումն է ստացել նաև փաստաթղթին ՀՀ միանալուց ի վեր երկրում իրականացված օրենսդրական բարեփոխումներում։

ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասը ներկայացրել է վերջին շրջանի զարգացումների պայմաններում կազմակերպության համար առկա մարտահրավերները, այդ թվում՝ կոնվենցիայով սահմանված մանդատի իրականացման համատեքստում։

Մտքեր են փոխանակվել փոփոխվող աշխարհում զինաթափման և չտարածման ուղղությամբ ՔԶԱԿ ու անդամ երկրների կողմից շարունակական ջանքերի վերաբերյալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am