Երևանում՝ 11:07,   24 Փետրվար 2024

Ամփոփվել են «Մեր ու բոլորի Փարաջանովը» մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Մեր ու բոլորի Փարաջանովը» մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի այս տարի նշվող 100-ամյա հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին մրցույթ՝ «Մեր ու բոլորի Փարաջանովը» խորագրով: Այն նախատեսված էր դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված մրցույթի շրջանակում հրապարակված 7 հարցերի մեկնաբանություններում ավելի քան 1200 սովորողներ գրել են պատասխանի իրենց տարբերակները:

Ըստ աղբյուրի՝ հունվարի 30-ից փետրվարի 5-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍ նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակվել են Սերգեյ Փարաջանովի կյանքին, ստեղծագործությանը վերաբերող տարաբնույթ հարցեր, և համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն): Հարցերին առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցներն են.

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի հ. 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Գրիգորյան,

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի հ. 2 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կռոյան,

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնի ուսանող Լիլիթ Պետրոսյան,

ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անժելա Դալլաքյան,

ՀՀ Տավուշի մարզի Բերդի հ. 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Նելի Ներսիսյան,

Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի ուսանող Մարինե Ստեփանյան,

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» բաժնի ուսանող Արմեն Հակոբյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]