Երևանում՝ 11:07,   24 Փետրվար 2024

Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Գրիգորյանը

Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում փետրվարի 6-ի ժամը 13:20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան:

Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի ընտանիքի անդամներին և հարազատներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]