Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

ԱՄՆ դեսպանությունը մեղմացրել է ՀՀ տարածքում ուղևորությունների վերաբերյալ սահմանափակումները

ԱՄՆ դեսպանությունը մեղմացրել է ՀՀ տարածքում ուղևորությունների 
վերաբերյալ 
սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ դեսպանությունը մեղմացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորությունների վերաբերյալ սահմանափակումներն աշխատակիցների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում։ 

«Ծանուցում ԱՄՆ քաղաքացիների համար․ ԱՄՆ դեսպանությունը մեղմացրել է ուղևորությունների վերաբերյալ սահմանափակումներն աշխատակիցների համար։ Նախորդ ծանուցմամբ ներկայացված սահմանափակումների համեմատ այստեղ զգուշացումները մեղմացված են», - նշված է հաղորդագրության մեջ։ 

Սահմանափակումները վերաբերվում են՝ Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ ընկած հատվածներին, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ:

Նախորդ նախազգուշացումը դեսպանատունը հրապարակել էր 2023 թվականի սեպտեմբերի 19֊ին, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այն ժամանակ սահմանափակումները տարածվում էին նաև Տավուշի մարզի և Լեռնային Ղարաբաղի վրա։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am