Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Երևանում մեկնարկել է «AI-ը բիզնեսի համար» համաժողովը

Երևանում մեկնարկել է «AI-ը բիզնեսի համար» համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարությունները ուսումնասիրելու ու դրա շուրջ ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին և արհեստական բանականության փորձագետներին համախմբելու նպատակով մեկնարկեց «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնֆերանսի բանախոսների թվում են «Embodied» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Փիրջանյանը, «McKinsey & Company»-ի գործընկեր Լեոնիդ Կիրակոսյանը և ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը: 

«Արհեստական բանականությանը իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե էլեկտրականության կամ ինտերնետի, այլ գրերի գյուտի հետ, այսինքն՝ շրջադարձային ազդեցություն ունի թե՛ տնտեսության, թե՛ մարդկության համար: Մեզ համար այս կոնֆերանսը կարևոր է նրանով, որ համընկնում է մեր տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակի հետ, դա աշխատանքի արտադրողականության բարձրացումն է: Արհեստական բանականությունը բոլոր միջազգային խորհրդատվական, գիտական կենտրոնների կողմից համարվում է արտադրողականության խթանման հզոր գործոն»,- ասաց ՀՀ էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը: 

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էլ նշեց՝ պետք է մտածել, թե ինչպես ներդնել արհեստական բանականության գործիքները Հայաստանի տնտեսության, թվայնացման, տեղեկատվական գիտության ոլորտում: Այդ առումով նա կարևորեց համաժողովը, որը հնարավորություն է տալիս հասկանալ, թե որոնք են դրան հասնելու արդյունավետ ճանապարհները: 

9L5A3358.jpg (650 KB)

«Մենք տեղ-տեղ նույնիսկ ուշացել ենք, և մեզ պետք են թռիչքաձև աճեր, արագ որոշումներ ու գործողություններ: Այսօր պետական տարբեր գերատեսչություններում, երբ առաջարկվում է նոր ռազմավարություններ և մոտեցումներ, դժվարությամբ կգտնեք արհեստական բանականություն արտահայտությունը, բայց ես ուզում եմ լավատեսություն հաղորդելով ասել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարությունը ստանձնելու է առաջնորդություն արհեստական բանականության խոսակցությունները ոչ միայն հանրության հետ ճիշտ հաղորդակցելու, այլև մյուս գործընկերների, գերատեսչությունների հետ զուգորդելու համար»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ իրենց առաջնորդությունը կարևոր է արհետական բանականությունից վախերը կոտրելու համար․ դրանք կոտրելով՝ Հայաստանը կլինի մրցունակ։ Նախարարի խոսքով՝ միայն այդ ճանապարհով Հայաստանը կդառնա նկրտումներ ունեցող երկիր և միայն այդ ճանապարհով աշխարհում կունենա իր նշանակալի դերը, որն էլ  վերափոխելու է Հայաստանի և հայ մտածողի վերաբերյալ աշխարհի վերաբերմունքը. հավերժ տրտնջացողից՝ լուծումներ մատակարարող, առաջարկող և օգտակար սուբյեկտ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծեց՝ արհեստական բանականությունը շատ մոտ ապագայում մեծ փոփոխություններ է անելու աշխարհում, և այն ընկերությունները և պետությունները, որոնք չեն սովորի օգտագործել արհեստական բանականության բոլոր դրական հնարավորությունները, կարող են հայտնվել շատ խորը ճգնաժամի և հետամնացության մեջ: 

9L5A3166.jpg (502 KB)

«Ես ուզում եմ, որ մենք լուրջ վերաբերվենք դրան: Պետության առաջադրանքն է գրագետ մոտենալ խնդիրներին, ճիշտ ձևակերպել և ճիշտ լուծումներ կարողանալ օգտագործել, որ հետ չմնանք այս կարևոր տեխնոլոգիական հեղափոխությունից և ինչ-որ չափով առաջնորդենք այդ հեղափոխությունը»,- շեշտեց Արշակյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը չունի այնպիսի տվյալների բազա, որի հիման վրա հնարավոր կլինի արհետական բանականություն ներդնել, ավտոմատացնել փաստաթղթաշրջանառությունը, վերլուծություններ անել: Նրա խոսքով՝ Հայաստանի մարտահրավերը գրագետ բազաներ ստեղծելն է: 

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ առանձնացրեց՝ ոլորտում հաջողությունների հասնելու միակ գրավականը բիզնեսի, կառավարության, ակադեմիական աշխարհի, հասարակական և խորհրդատվական կազմակերպությունների համատեղ աշխատանքի մեջ է:  

9L5A3454.jpg (603 KB)

«Հնարավոր չէ հաջողություն մեկ առանձին ուղղությամբ։ Հաջողությունը ստեղծվում է համատեղ ջանքի և համատեղ աշխատանքի շնորհիվ: Ի՞նչ ունենք անելու, որ հետ չմնանք այն գնացքից, որը լույսի արագությամբ է գնում: Ի՞նչ ունի անելու պետությունը, բիզնեսը, ակադեմիական աշխարհը, հասարակությունը: Բոլոր հնարավորություններին զուգահեռ կան հսկայական մարտահրավերներ: Ես կարծում եմ, որ մենք ունենք մեկ բաղադրատոմս՝ դա քաղաքական և տնտեսական առաջնորդության միջոցով օրակարգ ձևավորելն է, բայց օրակարգը պետք է լինի շատ լայն, պիտի լինի համահայկական օրակարգ»,- ընդգծեց Գալստյանը:

Կոնֆերանսի կազմակերպիչներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի կենտրոնական բանկը, «Հայաստանի իրավագիտություն» հիմնադրամը, Skill Event Marketing company-ն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am