Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Հայաստանի պետական պարտքը 2023 թվականին նախնական տվյալներով կկազմի ՀՆԱ-ի մոտ 48.4 տոկոսը

Հայաստանի պետական պարտքը 2023 թվականին նախնական տվյալներով 
կկազմի ՀՆԱ-ի մոտ 48.4 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական պարտքը 2023 թվականին նախնական տվյալներով կկազմի ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունք) մոտ 48.4 տոկոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

«Հայաստանի տնտեսական ներուժը 2023 թվականին ավելացել է: Եվ պետական պարտքը նախնական տվյալներով կլինի մոտավորապես 48.4 տոկոս մակարդակի վրա՝ մի փոքր ավելանալով 2022 թվականի մակարդակից: Հարկային եկամուտներն առաջանցիկ աճ են արձանագրել: Եվ մենք 2023 թվականի արդյունքներով ունենք հարկային եկամուտներ-ՀՆԱ 24.1 տոկոս ցուցանիշ»,-ասաց Հովհաննիսյանը:

ՀՆԱ-ի կանխատեսումները նախնական են, դեռևս չկա ՀՆԱ-ի վերջնական հաշվարկը: Կառավարությունն իր ծրագրով նպատակ է դրել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 25 տոկոսի: Նախարարը հավելեց, որ այդ ուղղությամբ բավականին մեծ առաջընթաց են գրանցել վերջին  տարիների ընթացքում:

Նախարարը ուրախալի համարեց, որ ոչ ռեզիդենտ, ինչպես նաև բանկ չհանդիսացող ներդրողների կշիռը բարելավվում է: Սա նշանակում է, որ Հայաստանը դառնում է հետաքրքիր՝ միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների համար: Դրական միտումներ կան պարտատոմսերի եկամտաբերության հետ կապված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am