Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլան

Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև 
ստորագրվել է պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության 
պլան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Ղազախստանի ՊՆ-ում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի պաշտպանության նախարարի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած գրառումից, արարողությունից հետո մեկնարկել է Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հետ հանդիպումը՝ ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն առնչվող, անվտանգային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանը, որը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Ղազախստանում։

Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 23-ին  պաշտոնական այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am