Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՀՀ կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների խորհրդատվական և կառավարման գործընկերության ծրագրին

ՀՀ կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների 
խորհրդատվական և կառավարման գործընկերության ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների կառավարման և խորհրդատվական գործընկերության ծրագրին (ՊԿԽԳ): 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ից, Կենտրոնական բանկն անդամակցել է ՊԿԽԳ-ին 2006-2014 թթ., երբ ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել միջազգային պահուստների կառավարման գործընթացներում: 

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԿԲ-ն միանում է ՊԿԽԳ-ին՝ արդի խորհրդատվական ծառայություններից և ուսուցողական ռեսուրսներից օգտվելու, և ավելի քան 70 հանրային ակտիվներ կառավարող հաստատությունների հետ փորձի փոխանակման  համար: ՊԿԽԳ-ի հետ նորացված անդամակցության շրջանակում փորձագիտական աջակցություն կտրամադրվի պահուստների կառավարման գործառնությունները բարելավելու և ԿԲ-ի նոր անձնակազմի վերապատրաստման համար:

«Մենք ուրախ ենք ողջունելու Կենտրոնական բանկի «վերադարձը» ՊԿԽԳ: Մեզ համար պատիվ է վայելել նրանց վստահությունը և մասնակցությունը Գործընկերության ծրագրին»,- հայտնել է Համաշխարհային բանկի փոխնախագահ և գանձապետ Խորխե Ֆամիլիարը: -«ՊԿԽԳ-ն  պատրաստ է աջակցել անդամ երկրներին, քանի որ հանրային ակտիվների հուսալի կառավարումը կարևոր հենք է երկրի կայունության, դիմադրունակության և բարեկեցության համար»:

«Մենք ուրախ ենք, որ կրկին միանում ենք ՊԿԽԳ-ն-ին, քանի որ Գործընկերության հետ մեր նախկին փորձը հաջողված պատմություն էր: Համաշխարհային բանկի հետ մեր համագործակցությունը դիտարկում ենք որպես համաշխարհային մակարդակով հանրային ակտիվների կառավարման գերազանցության տանող հստակ ուղի»,- հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: - «Ակնկալում ենք վերսկսել այս գործընկերությունը, քանի որ պահուստների հուսալի կառավարման արդյունքում շահում է մեր Կենտրոնական բանկը, տնտեսությունը և երկիրը»։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am