Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանը մտադիր է ընդլայնել տնտեսական կապերը Սիրիայի հետ

Իրանը մտադիր է ընդլայնել տնտեսական կապերը Սիրիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է՝ ընդլայնելու տնտեսական համագործակցությունը Սիրիայի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը Թեհրանում Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի հետ հանդիպման ժամանակ։

Մոխբերն ասել է, որ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը հատուկ ուշադրություն են դարձնում Սիրիային:

Մոխբերը խոսքում հիշատակել է Գազայում Իսրայելի կողմից իրականացվող վերջին գործողությունները և դրանք որակել որպես ջարդ, ռազմական հանցագործություն, մարդկության դեմ հանցագործություն։

Սիրիայի վարչապետը Թեհրան իր այցը որակել է որպես երկկողմ հարաբերությունների շրջադարձային կետ:

Նա հույս է հայտնել, որ երկու ժողովուրդները շուտով կզգան Թեհրան այցի արդյունքում ձեռքբերումները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]