Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Ռուսաստանը Չինաստանի և ԱՄԷ-ի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ

Ռուսաստանը Չինաստանի և ԱՄԷ-ի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 
հրատապ նիստ է խնդրել՝ Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Չինաստանի և ԱՄԷ-ի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ կապված Գազայի հատվածում իրավիճակի սրման հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Հաշվի առնելով Գազայում իրավիճակի ծայրահեղ տագնապալի սրումը, մենք էմիրաթցիների և չինացիների հետ միասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ ենք խնդրել, որը կսկսվի վաղը՝ դեկտեմբերի 8-ին, Նյու Յորքի ժամանակով 10:00-ին»,- հայտնել է Պոլյանսկին Telegram ալիքում։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]