Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրով, եթե «Հեզբոլլահը» պատերազմի մեջ մտնի

Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրով, եթե «Հեզբոլլահը» 
պատերազմի մեջ մտնի

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին սպառնացել է Բեյրութին և հարավային Լիբանանին Գազայի հատվածի ճակատագրով, եթե լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը որոշի ներգրավվել Իսրայելի հետ լայնածավալ պատերազմի մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն»։

«Եթե «Հեզբոլլահը» որոշի սկսել համապարփակ պատերազմ, ապա նա իր ձեռքերով Բեյրութը և Հարավային Լիբանանը, որոնք գտնվում են այստեղից ոչ հեռու, կվերածի Գազայի»,- ասել է վարչապետն իսրայելական բանակի պահեստային ստորաբաժանումների հետ երկրի հյուսիսում հանդիպման ժամանակ։

Հյուսիս կատարած այցի ընթացքում Նեթանյահուին ուղեկցել են պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։

Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ նրանք գնահատել են լիբանանյան սահմանի երկայնքով ստեղծված անվտանգային իրավիճակը և զրուցել տարածքում ծառայող հետևակային ու հրետանային ստորաբաժանումների պահեստազորայինների հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]