Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օդային զորավարժություններ կանցկացնի Գայանայում

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օդային զորավարժություններ կանցկացնի 
Գայանայում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն և Գայանան օդային զորավարժություններ կանցկացնեն՝ ամրապնդելու երկու երկրների գործընկերությունը անվտանգության ոլորտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են Պենտագոնի հարավային հրամանատարությունից։

Համատեղ թռիչքները տեղի են ունենալու Վենեսուելայի հետ Գայանայի սրացող տարածքային վեճի ֆոնին։ «Գայանայի պաշտպանական ուժերի հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ-ի Հարավային հրամանատարությունը թռիչքային գործողություններ կիրականացնի Գայանայի սահմաններում»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Զորավարժություններն, ըստ ամերիկացի զինվորականների, զարգացնում են պաշտպանական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը և ամրապնդում տարածաշրջանային համագործակցությունը։ Հարավային հրամանատարությունը նաև խոստացել է շարունակել աշխատել Գայանայում գտնվող գործընկերների հետ՝ աղետներին պատրաստվելու, օդային և ծովային անվտանգության, ինչպես նաև միջազգային հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում:

Վենեսուելայի տարածքային վեճը Գայանայի հետ շարունակվում է 19-րդ դարից։ Պաշտոնական Կարակասն ակտիվացրել է իր գործողությունները, երբ Գայանայի իշխանությունները սկսել են վիճելի հատվածների օգտակար հանածոներով հարուստ տարածքները փոխանցել նավթային ընկերություններին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]