Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Փարիզում ցուցարարները սկսել են արգելափակել նավթի պահեստները

Փարիզում ցուցարարները սկսել են արգելափակել նավթի պահեստները

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական TotalEnergies էներգետիկ կորպորացիայի տրանսպորտային կապալառուների աշխատակիցները փակել են նավթի պահեստները Փարիզի տարածաշրջանում, ինչը վտանգ է ներկայացնում մայրաքաղաքի գազալցակայաններում վառելիքի պակասի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երկուշաբթի օրվանից արգելափակվել են նավթի երեք պահեստներ Իլ-դե-Ֆրանս շրջանում: Գործադուլին մասնակցում է մոտ 150 վարորդ։

Ինչպես նշել են աշխատակիցները, իրենք բողոքում են TotalEnergies-ի պահանջի դեմ, ըստ որի՝ առաջարկվում է բեռնատարների սրահում տեսախցիկ տեղադրել, որն ակտիվանում է արտակարգ իրավիճակներում և վարորդի հոգնածության առաջին նշանների դեպքում։ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան դատապարտել է կորպորացիայի նախաձեռնությունը:

TotalEnergies-ի ղեկավարությունը կասեցրել է սարքերի տեղադրումը և հայտարարել երկխոսության պատրաստակամության մասին։ Ընկերությունը նաև վստահեցրել է սպառողներին, որ վառելիքի պակասի սպառնալիքներ չկան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]